Այո, սահմանազատման գործընթացի արդյունքում ադրբեջանցիներն ավելի են մոտենալու Կիրանց և Ոսկեպար գյուղերին, բայց նրանց և մեր գյուղերը բաժանելու է սահմանազատված պետական սահման․ այս մասին հայտնել էր վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի գրավոր հարցերին:
Մեկ այլ հարցի, թե Ադրբեջանը ստանում է 4 գյուղ. ի՞նչ է ստանում Հայաստանը, պատասխանը հետևյալն է․ «Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը