18 04 2024

Ինչի համար է այնտեղ նստել, եթե մեր ժողովրդի անվտանգությունը չի պահելու․ Վահագն Չախալյան



Դուք տեսե՞լ եք մի երկրի ղեկավար, որն իր ժողովրդին ասի՝ խելոք մնացեք, թե չէ բոբոն կգա, ձեզ կուտի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի ընթացքում հայտարարեց ակտիվիստ Վահագն Չախալյան։

«Ալիևը ո՞վ է, որ դու իրենից վախենում ես։ Ի՞նչն է խնդիրը։ Հերիք չի՞ այս խեղճ ու կրակ ժողովրդին վախեցնես, թե պատերազմը կգա, պատերազմը կգա, պատերազմը կգա․․․ Մեղկ է այս ժողովուրդը։ Ժողովուրդ ջան, մի վախեցեք։ Վախենալու ունի այս պահին մենակ Իլհամ Ալիևը։ Հիմա մեր հարցը Ալիևը չի, Ալիևի հետ կապված խնդիրը չի։ մեր հարցը Նիկոլ Փաշինյանին կանգնեցնելն է»,- ասաց ակտիվիստը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ