17 04 2024

Նոր Երզնկայում ավտոբուսը բախվել է քարե պարսպին, ապա փեթակներին. 29 մարդ հոսպիտալացվել է

Նոր Երզնկայում ավտոբուսը բախվել է քարե պարսպին, ապա փեթակներին. 29 մարդ հոսպիտալացվել է

 

Ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում, դեռս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել  բնակչի տան պարսպին և հայտնվել տան բակում՝ վնասելով բակում գտնվող մոտ 30 հատ մեղվի փեթակները, ապա բախվել է գազատար խողովակին, հայտնում է Shamshyan-ը։

Բախման հետևանքով առկա է գազի արտահոսք, իսկ ավտոբուսում գտնվող 29 ուղևորներին մեղուները խայթել են և նրանց տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մի մասին առաջինը օգնության են հասել  գյուղացիները և իրենց ավտոմեքենաներով տեղափոխել հիվանդանոց, մի մասին էլ՝ «Աշտարակ»  բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն են տեղափոխել հիվանդանոց։

Պարեկային ծառայությունն ու ոստիկանություն պարզում են վարորդի, հիվանդանոց տեղափոխվածների և փեթակների սեփականատիրոջ ինքնությունը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ