Անվտանգության ուժերը Մոսկվայում, Եկատերինբուրգում և Օմսկում ձերբակալել են Կենտրոնական Ասիայի ևս երեք քաղաքացու, որոնք կասկածվում են «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցելու մեջ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
«Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվա, Եկատերինբուրգ, Օմսկ քաղաքներում ձերբակալել է Ռուսաստանի մի քաղաքացու և երկու օտարերկրյա քաղաքացիների։ Նրանք ներգաղթյալներ են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից, որոնք ներգրավված են եղել 2024 թվականի մարտի 22-ին «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը