03 04 2024

Պայմանագրային զինծառայողին դանակահարած անձը ձերբակալված է․ ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ

Պայմանագրային զինծառայողին դանակահարած անձը ձերբակալված է․ ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ

Ստեփանավանում ապրիլի 1-ին պայմանագրային զինծառայողին դանակահարած անձը ձերբակալված է։ Այս մասին  հայտնում են Քննչական կոմիտեից։

ՔԿ-ից հաղորդում են, որ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով (առողջությանը ծանր վնաս պատճառելը զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ)։

«Մեկ անձ ծանր մարմնական վնասվածքով գտնվում է բուժհաստատությունում։ Առերևույթ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը, ով զինվորական ծառայության հետ կապ չունի, ձերբակալված է։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները պարզելու և դրանում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ «Թուրքի թաղ» կոչվող թաղամասում, Խորենացի փողոցի 2-րդ փակուղու հատման խաչմերուկում միջադեպ է եղել։ Ըստ լրատվամիջոցի՝ վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են եղել։ Նրանք զորամասում կենցաղային հարցերի շուրջ վիճել են, որից հետո խոսակցությունը շարունակել են փողոցում ու վիճակը այն աստիճան է թեժացել, որ Ա.Մ-ին դանակահարել են, ինչից հետո շտապ տեղափոխել են հիվանդանոց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ