01 04 2024

Դաղստանում չորս զինյալ է ձերբակալվել՝ ահաբեկիչներին ֆինանսավորելու և զինելու մեղադրանքով

Դաղստանում չորս զինյալ է ձերբակալվել՝ ահաբեկիչներին ֆինանսավորելու և զինելու մեղադրանքով

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Դաղստանում ձերբակալել է չորս զինյալի, որոնք ֆինանսավորել են և զինել մարտի 22-ին Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացնողներին:

«Հաստատվել է, որ ձերբակալված գրոհայիններն ուղղակիորեն մասնակցել են 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության ֆինանսավորմանը և ահաբեկչության միջոցների տրամադրմանը», - ասվում է հաղորդագրության մեջ:

«Ես զենք եմ հասցրել Մերձմոսկվայում Crocus-ի վրա հարձակվածներին», - հարցաքննության ժամանակ ասել է զինյալներից մեկը:

Նշվում է, որ Crocus-ի վրա հարձակված ահաբեկիչների զենքերը բերվել էին Մախաչկալայից։

Հարցաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Դաղստանում ձերբակալված չորս զինյալներ պայթյուն էին ծրագրում Կասպիյսկում:

Տեսանյութը կարող եք դիտել YerevanToday-ի թելեգրամյան ալիքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ