24News-ը տեսանյութ է հրապարակել Տավուշի մարզի Բաղանիս գյուղից, որտեղ բնակիչները բողոքում են գյուղերի հնարավոր հանձնման դեմ։
Դիտարկմանը, թե՝ «2018-ին ընտրեցիք, 2021-ին նորից ընտրեցիք․ էս ձեր ընտրած ապագան է», քաղաքացին պատասխանում է․ «Ես չեմ ընտրել, սա է ընտրել»՝ մատնացույց անելով մեկ այլ քաղաքացու։
Քաղաքացին, ում մատնացույց են անում, մի կողմ է քաշվում՝ ասելով․ «Ես չեմ ընտրել»։
«Դու ես ընտրել, այ պիտուխ լակոտ»,- հակադարձում է բաղանիսցին։
«Նիկոլ ընտրածը» պաշտպանվում է՝ ասելով․ «Դուք եք ձեռքներդ բարձրացրել, Նիկոլ Փաշինյան բերել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը