Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի, այս մասին հայտնում են «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունից։
«Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության»,- գրված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։
Նշենք նաև, որ տավուշցիներն այսօր վաղ առավոտից փակել են Կիրանցի կամուրջը:
Նրանք տեղեկություններ ունեն, որ այսօր այս տարածքում մեկնարկելու են ականազերծման աշխատանքներ և հավաքվել են գյուղի սկզբնամասում՝ թույլ չտալու ականազերծողների խմբին մտնել Կիրանց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը