Տիգրան Ավինյանի կողմից վերանորոգված Փակ շուկայի մոտի գետնանցումի մոտ եմ, որի վրա քաղաքապետարանը ծախսել է մոտ 50 մլն դրամ, և Տիգրան Ավինյանը պատասխանատու է այս թերի, նորմերի խախտումներով կառուցած գետնանցումի համար: Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանը:
«Մեկ ամսվա ընթացքում անձեւների ժամանակ այդ նոր կառուցված գետնանցումը երկու անգամ խորտակվել է: Հիմա էլ ջրի մեջ է գետնանցումը: Ավինյանը գետնանցումում Երևանյան լիճ 2 է սարքել: Երեւանի քաղաքապետարանը հերթական անգամ ապացուցում է, որ ոչինչ չի կարողանում անել բացի պարգեւավճար ստանալը եւ կոռուպցիաներ անելը: Անորակ աշխատանք։ են արել: Ծեփերը թափվում է, մինչեւ հիմա վերեւից կաթում է»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը