Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել՝ դժգոհելով, որ չեն կարողանում աշխատել, քանի որ իրենց ինստիտուտի հարևանությամբ բազմաբնակարան շենք է կառուցվում։
«Հորատման աշխատանքներն արդեն սկսվել են, ցնցումներ են լինում, աղմուկ ու փոշի, այդ իսկ պատճառով մենք չենք կարողանում մեր գիտական գործունեությունը ծավալել։ Անհամատեղելի է այդ ամենը»,- նշեց ինստիտուտի աշխատակիցներից մեկը։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը