12 12 2022

Ես չեմ վիրավորվում, երբ ինձ ասում են թուրք. Նիկոլ Փաշինյան



Տարածաշրջանում պետք է կառավարվի թշնամությունը ու դա պետք է սկսկել ատելության խոսքի  կառավարումից, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա գոյություն ունի Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, ու ես չեմ ուզում, որ  մենք անընդհատ լինենք քննադատողի դերում ու հրաժարվենք ինքնահայեցման հնարավորությունից», - նշեց նա:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանում պետք է  դադարեցնել մարդկանց, այդ թվում՝ քաղաքական մրցակիցներին կամ հակառակորդներին վիրավորելու համար օգտագործել ուրիշ ազգի անուն:

«Հայաստանում կա այդ բանը, օրինակ, եթե ուզում են որևէ մեկին  ամենասուր ձևով խոցել, շատ պարզ ձև կա դրա համար՝ ասել՝ «դու թուրք ես»: Մի մարդ, որը ձեզ հայտնի հանգամանքների բերումով բավականին շատ արժանացել է այդ հասցեագրմանը. ես ինձ վիրավորելու միտում  ունեցող մարդկանց ուզում եմ ասել, որ դրանով իրենք ինձ չեն վիրավորում, որովհետև ես դա վիրավորանք չեմ ընդունում ու ընկալում», - նշեց վարչապետը:

 Վարչապետն ընդգծեց՝ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները շատ կարևոր են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ