08 03 2024

Կինը այն ուժն է, որն իր ներկայությամբ նոր հաղթանակներ կերտելու լիցքեր է տալիս. Սեյրան Օհանյան

Կինը այն ուժն է, որն իր ներկայությամբ նոր հաղթանակներ կերտելու լիցքեր է տալիս. Սեյրան Օհանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ․

«Սիրելի' կանայք

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս գեղեցիկ օրվա՝ Կանանց տոնի կապակցությամբ։ Եվ այն խորին համոզմունքն ունեմ, որ կին էակին պետք է երջանկացնել ու տոն պարգևել ամեն օր, որովհետև կնոջ արարիչ էությունն է կյանքի աղբյուրը, և կինը այն ուժն է, որ իր խորհրդավոր ու գեղեցիկ ներկայությամբ, հավատարիմ ու տաք շնչով ապրելու, արարելու, աննկուն մաքառելու ու նոր հաղթանակներ կերտելու լիցքեր է տալիս ամեն օր և ամենուր՝ թե պատերազմի դաշտում և թե խաղաղության օրերին՝ ժամանակի շրջապտույտը դարձնելով ավելի գունեղ ու անմոռանալի։

Ի սրտե բոլոր կանանց Սեր եմ մաղթում, երջանկություն և միայն բարին․․․»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ