Վազգեն Սարգսյանը կասեր, որ դուք սուտ եք խոսում, ոչ ոք զինվորին չի կարող արգելել, որ կրակի։ Զինվորը հենց նրա համար է, որ երբ տեսնի, որ հակառակորդը մոտենում ՝ պարտադիր կրակի։ Այս մասին Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կասեր Վազգեն Սարգսյանը, եթե իմանար, որ զինվորին արգել են կրակել կամ կրակող զինվորի նկատմամբ քննություն իրականացնեն։
«Կրակելը զինվորի պարտականությունների մեջ է մտնում»։
Դիտարկմանը, եթե կրակի՝ իր հետ հետո ի՞նչ կլինի՝ նա պատասխանեց. «Իր հետ ոչ մի բան չի լինի, որովհետև ինքը իր պարտականությունն է կատարում։ Բա, ինչի՞ է դիրքում նստած, եթե չի կրակելու, թող գա իր տունը նստի։ Դա իր պարտականությունն է։ Մնացածը հեքիաթներ են»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը