Ներկա դրությամբ Սյունիքում զորքերի կուտակում չկա, ՀՀ ԶՈւ-ն ուշի ուշով հետևում է հակառակորդի շարժերին, չկան այնպիսի կուտակումներ, որը ներկայացնում եք։
Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
«Օպերատիվ իրադրությունը գնահատվում է հարաբերականորեն կայուն։ Ինչ վերաբերվում է նրան, որ Ներքին Հանդում ադրբեջանական դիրքեր կան, ապա շփման գիծը իրենից ներկայացնում է մի այնպիսի կառուցվածք, որը և՛ հակառակորդի կողմից, և՛ մեր կողմից տեղադրված դիրքեր են։ Եթե հակառակորդը ունի 20 դիրք, մի այդքան էլ մենք ունենք»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը