25 02 2024

Բոլոր քպ-ականները ու ձեզ գլխիկոր ծառայող դատական համակարգը, բոլորդ ստանալու եք ձեր պատիժը. զոհվածի մայր

Բոլոր քպ-ականները ու ձեզ գլխիկոր ծառայող դատական համակարգը, բոլորդ ստանալու եք ձեր պատիժը. զոհվածի մայր

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ամուսնու՝ Գարիկ Գալեյանի առողջական վիճակի մասին։

«Երբ վերջին դատական նիստից հետո տուն եկանք խոսալ անգամ չէնք ուզում, շատ հուսալքված էինք, ոչ թե իրանց տված կալանքից, որը օրինաչափ չէր ամեն դեպքում, այլ ավելի շատ Եռաբլուր այցելելու արգելքից։

Գրեթե երկու օր փակված իր մեջ մտորումների մեջ էր Գարիկը ու միաժամանակ ձեռքը կրծքավանդակին էր, ասում էր հոգուս ցավնա։ Երբ հիվանդանոցում հարցրեցին, թե ինչի շուտ չէիր գալիս, պատասխանեց. «ես ապրելուս համար կռիվ չեմ տալիս, ես ամաչում եմ, որ իմ տղեն չկա ես պիտի գնամ բժշկի ասեմ ինձ փրկեք»։

Այ էս օրի հասցրեցիք ստահակներ, վերից վար բոլոր քպ-ականները ու ձեզ գլխիկոր ծառայող դատական համակարգը, բոլորդ ստանալու եք ձեր պատիժը, դուք հավերժ չեք»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ