Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի հարցման հիման վրա ձերբակալված ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին ազատ է արձակվել և վերադարձել է Բաքու:
Ըստ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի՝ դեսպանատունը հսկայական ջանքերի և ինտենսիվ բանակցությունների գնով է կարողացել ռուսական կողմին համոզել Հայաստանի քննչական մարմինների կողմից ներկայացված մեղադրանքի անհիմն լինելը և հասնել Ադրբեջանի քաղաքացու ազատ արձակման և հայրենիք վերադարձին:
Թեմային անդարադարձել է նաև ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ գրելով.
«Ինչպես և սպասելի էր, ևս մեկ հային գլխատող մարդասպան հերոսացվում է հարևան Ադրբեջանում։ Այս պետության մեջ հային սպանելը, հային գլխատելը հերոսական արարք է․․․ Տեսանյութում մարդասպանը հատուկ շնորհակալություն է հայտնում Ալիևին ուշադրության համար։ Քսան տարի է անցել Մարգարյանի սպանությունից, բայց ոչինչ չի փոխվել այս պետության ու ղեկավարության ուղեղներում»:
Տեսանյութը դիտեք՝ այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը