21 02 2024

Ադրբեջանցի ռազմական հանցագործ Քամիլ Զեյնալլին ազատ է արձակվել

Ադրբեջանցի ռազմական հանցագործ Քամիլ Զեյնալլին ազատ է արձակվել

Հայաստանի պահանջով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալված ադրբեջանցի ռազմական հանցագործ Քամիլ Զեյնալլին ազատ է արձակվել: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նրա փաստաբան Ալեքպեր Գարաևը:

Վերջինիս խոսքով՝ դրան հաջողվել է հասնել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան աջակցությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Զեյնալլին, ով 2020 թվականին արցախցու էր գլխատել, լուսանկարել և տարածել իր սոցցանցերում, բերման է ենթարկվել «Դոմոդեդովո» օդանավակայանում։

Նրա նկատմամբ դեռ 2023 թվականի մայիսին հետախուզում էր հայտարարվել Հայաստանի պահանջով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ