Eadaily.com գրում է
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, նա ասել է, որ ոստիկանության փոխանցմամբ, ինքը ձերբակալվել է Հայաստանի հարցմամբ և կարող է հանձվել Հայաստանին։
Զեյնալլին ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմել է, որ Բաքու վերադառնալու ճանապարհին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ոստիկաններն իրեն բերման են ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք։
«Նրանք ասացին, որ Հայաստանն իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»,- ասել է ադրբեջանցին՝ նշելով, որ այս չորեքշաբթի կկանգնի Ռուսաստանի դատարանի առջև։
Նրա խոսքով, ինքը հետախուզման մեջ էր անցած տարվա մայիսից:
«Սա երրորդ անգամն է, որ Ռուսաստանում եմ, բայց ինձ միայն հիմա են բերման ենթարկել։ Հույս ունեմ Ադրբեջանի պետական կառույցների աջակցությունը կունենամ»,- ասել է նա։
Նշվում է, որ Զեյնալլին մասնակցել է Արցախի դեմ 44-օրյա պատերազմին, նրան տեսել են ռազմական հանցագործությունների կադրերում (Հադրութի շրջանում տարեց տղամարդու գլխատում)։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը