Ո՞նց կարող են չվճարել, հակառակ դեպքում օրենքով սահմանված պատասխանատվություն պետք է կրեն: Այս մասին Կառավարութնան նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով արտագնա աշխատողների և շու-բիզնեսի ներկայացուցիչների հարկմանը։
«Արտագնա աշխատանքի մեկնողները օդանավակայանից են գնում, չէ՞, այդ օդանավակայանի ճանապարհը ո՞վ է կառուցում: Որտեղի՞ց եք մեկնել, ի՞նչ ճանապարհով եք գնացել: Ուրեմն Հայաստանում աշխատած, հարկ վճարածների հաշվին ճանապարհից մի՛ օգտվեք: Մերձդաշտյա ճանապարհներով, հնձեք էդ եղեգները ու այդպես հասեք օդանավակայան կամ Զանգուի ձորով, բնաշխարհը վայելելով, ոտ-ոտ հասեք Երևան»,- ասաց նա:
Հիշեցնենք. Օրերս Գեղարքունիքի մարզի բնկիչները փակել էին Երևան-Մարտունի ճանապարհը՝ բողոքելով, որ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին Հայաստանում հարկային պարտավորությունների մասով ծանուցումներ են եկել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը