21 02 2024

Ռուստամ Բադասյանը՝ արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու մասին



Այսօր՝ փետրվարի 21-ին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու վերաբերյալ աղմկահարույց օրենքին՝ ասելով․ «Այս պահին ընթանում են քննարկումներ, թե ինչ անել այն իրավիճակում, երբ, օրինակ, կարող է եկամտային հարկի դրույքաչափը 13%, բայց վճարներ են նաև վճարվել, որոնք չեն մտնում կրկնակի հարկումը բառացող համաձայնագրերի տիրույթ։ Այսինքն, հանգիստ կքննարկենք, կնայենք հարցի ծավալը։ Մի բան կարող եմ վստահեցնել, որ ֆիսկալ առումով՝ մեզ մեծ հետաքրքրություն չի ներկայացնում։ Այսինքն, այնպիսի գումարների մասին խոսք չի գնում, որից պետությունը հսկայական եկամուտներ է կուտակելու»։

Լրագրողի այն հարցին, որ եթե ֆիսկալ առումով մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, գուցե պետք է հրաժարվել այդ նախագծից, Բադասյանը պատասխանեց․ «Մենք պարտավոր ենք կատարել այն ինչ գրված է Հայաստանի Հանրապետության Օրենսդրության մեջ»։

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մոտ արտագնա աշխատանքի մեկնողները փակել են մայրուղին՝ բողոքելով տուգանքների դեմ։ Մարդկանց մինչև 400 հազար դրամի ակտեր են եկել։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ