19 02 2024

Կորուստներ, ցավ, բանտ, մաքառումների ճանապարհ ու չմանարանամ ինչքան բան էլ լուռ եմ տարել ու տանում. Տաթև Վիրաբյան

Կորուստներ, ցավ, բանտ, մաքառումների ճանապարհ ու չմանարանամ ինչքան բան էլ լուռ եմ տարել ու տանում. Տաթև Վիրաբյան

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը գրում է․

«Ու շատերը ինձ ասում եմ, թե ոնց եմ դիմանում, ոնց եմ էս ամենի միջով անցնում ու չկոտրվում։

Հա իրականում դժվար է , շատ ու շատ դժվար է , կորուստներ, ցավ, բանտ, մաքառումների ճանապարհ ու չմանարանամ ինչքան բան էլ լուռ եմ տարել ու տանում , բայց եթե պետք է պայքարեմ հանուն արժեքի հանուն երեխաներիս վաղվա օրվա հանուն հայրենիք ունենալու ես պարտավոր եմ ամուր մնալ։

Ես պատասխանատվություն ունեմ չկոտրվելու էն մարդկանց առաջ ովքեր ինձ հավատում ու սիրում են , չկոտրվելու պատասխանատվություն ունեմ էն մարդկանց, որ դժվարին ժամանակներում իմ կողքին են եղել ինձ աջակցել են ու ինչու չէ օգնել , ես չկոտրվելու պարտավորություն ունեմ ընկերներիս առաջ որ ինձ չկոտրվող ու ուժեղ գիտեն ու էդ պարտավորությունը ունեմ ընտանիքիս առաջ որովհետեւ նրանք ինձ հետ շատ բանի միջով են անցել ու ծնկի չգալու պարտավորություն ունեմ հայրենիքիս, հողիս, ջրիս, հավատքիս համար ...

Ես չգիտեմ իրականում ուժեղ եմ թե չէ , բայց ինձ ուժեղ պահելու պարտավորություն ունեմ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ