16 02 2024

Իշխանությունները, որ հասկանան ինչ են անում՝ կգժվեն․ Հարցում



«Սիներջի» ընկերության սկանդալային կոռուպցիոն գործով մեղադրանք է ներկայացվել նաև Էկոնոմիկայի՝ արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին:

Նա մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու կամ ազդեցություն կիրառելու հոդվածով: Որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով տնային կալանք կիրառելու որոշում է կայացվել:

YerevanToday
հարցախույզ է արել Երևանում՝ պարզելու քաղաքացիների դիրքորոշումը, թե ըստ իրենց, Հայաստանի իշխանությունները ներգրավվա՞ծ են կոռուպցիոն սխեմաներում, թե՝ ոչ:


Վահան Քերոբյանը հրաժարական է տվել փետրվարի 14-ին՝ այդ մասին հանրությանը տեղեկացնելով ֆեյսբուքյան գրառման միջոցով:

Կարդացեք նաև՝ 
«Կարճ ասած»․ Պոզով, պոչով ու նաև՝ ազգուտակով կոռուպցիան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ