Դատարանը էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով տնային կալանք կիրառելու որոշում է կայացրել:
Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում շահադիտական նկատառումներով նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու կամ ազդեցություն կիրառելու հոդվածով:
Ինչպես հայտնել է Վահան Քերոբյանի փաստաբանը, նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
Նախկին նախարարը հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում:
Վահան Քերոբյանը հրաժարական է տվել փետրվարի 14-ին՝ այդ մասին հանրությանը տեղեկացնելով ֆեյսբուքյան գրառման միջոցով:
Կարդացեք նաև՝ «Կարճ ասած»․ Պոզով, պոչով ու նաև՝ ազգուտակով կոռուպցիան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը