16 02 2024

Քաղաքապետարանը լուսավորության մալուխները ստորգետնյա կապուղիներով անցկացնում է վարկով

Քաղաքապետարանը լուսավորության մալուխները ստորգետնյա կապուղիներով անցկացնում է վարկով

Թումանյան, Վարդանանց և Խորենացու փողոցներում իրականացվում է վերգետնյա մալուխների անցկացում ստորգետնյա կապուղիներով: Փոխարինվում և վերանորոգվում են նախկին հենասյուները, տեղադրվում են էներգախնայող LED տեսակի լուսատուներ:

Քաղաքապետարանից հայտնում են՝ ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ՝ վարկային ու դրամաշնորհային միջոցներով:  Նախագծում ներառված է մայրքաղաքի 28 փողոց: Հատկացված վարկի գումարը կազմում է 4.0 մլն ԱՄՆ դոլար, դրամաշնորհը՝ 1.9 մլն եվրո:

Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերին: Քաղաքի մի շարք հատվածներում մալուխներն արդեն իսկ անցկացվել են գետնի տակ, լուսավորության համակարգն էլ ամբողջությամբ արդիականացվել է:

Երևանյան 28 փողոցների լուսավորության արդիականացումը նախատեսվում է ավարտել 2026 թվականին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ