Հունվարի 20-21-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ` Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում հավատարմագրված դեսպանների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում, նշված է ՀՀ ԱԳՆ թվիթերի միկրոբլոգում:
Նախարարի ելույթին հաջորդել է քննարկում` Հարավային Կովկասում առկա իրավիճակի, խաղաղության օրակարգին, կայունության հաստատմանն ուղղված ջանքերի, ՀՀ երկկողմ ու բազմակողմ օրակարգի ընդլայնման հեռանկարների վերաբերյալ:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային ու տարածաշրջանային թեմաներով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը