Աննա Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բավական թեմաներ են եկել առաջ, որպեսզի պարապ չմնանք և զբաղվենք իարար ուտելով, փոխանակ…..
Նախ ասեմ, որ յուրաքանչյուր սթրեսային թեմա, որ այսօր առաջ է բերվում ծառայում է մեզ զբաղեցնելու, կարևոր խնդիրներից շեղելու համար։ Ինձ համար բանակաշինությունից, երկրի անվտանգությունը ապահովելուց բացի այլ թեմա գոյություն չունի։
Կոչումներին վերաբերվում եմ անտարբեր։ Արվեստագետ ենք դառնում և ծառայում ենք մեր ընտրած բնագավառին և մեր երկրին ոչ թե այն պատճառով, որ ուզում ենք կոչում ստանալ , այլ որովհետև դա կենսակերպ է և առաքելություն։ Խոսքս վերաբերում է մեր երկրկիրը ներկայացնող և մեր ազգային դրոշը արժանապատիվ կրողների մասին։ Կարելի է իհարկե կոչումները հանել, բայց դրանից չի վերանալու մարդկային մեղքերից մեկը ՝ նախանձը ։ Հարցը իհարկե այդպես չի լուծվելու։ Եւ արդյոք ՞ այսօր դա կարևոր հարց է։ Իհարկե ոչ։
Ինչ վերաբերում է ԱԺ-ի ամբիոնից արտաբերած անհարգալաից վերաբերմունքին մեր մեծերի հասցեին, դա էլ է հատուկ արված։ Իսկ եթե հատուկ չէ, ուրեմն ամոթ է չիմանալ մարդկանց, ովքեր իրենց էությամբ ամբողջովին նվիրվել են հայ ազգային մշակույթին, ում ստեղծագործությունները հնչել և հնչում են աշխարհի տարբեր բեմահարթակներում, ում երգերը դարձել են իսկապես ժողովրդական։ Գեղունի Չտչյանի և Վլադիլեն Բալյանի ստեղծագործությունները այդպիսինն են։ Իսկ եթե իրենց չեք ճանաչում, ուրեմն ամաչեք։ Իսկ ով՞ է ճանաչում այս կամ այն դեպուտատին, ինչու՞ են նրանք դեպուտատ, կամ նախարար, կամ այլ պաշտոնավոր։ Պաշտոնները գալիս և գնում են, իսկ արվեստագետը, կամ հռչակավոր գիտնականն ու մանկավարժը հավերժ են։Կարծում եմ սա արվում է հատուկ, որ հիմա էլ մշակույթի զինվորներին նվաստացնեն։ Ախր, էսպես ոնց՞ ենք ապրում։
Ինչ վերաբերում է «Գոյ» թատրոնին։ Յուրաքանչյուր ստեղծագործական միավոր ունի իր ձեռագիրը, մթնոլորտը, ներկայանալու իրեն բնորոշ տարածքային տեսակը։ Հնարավոր չէ Օպերայի բեմում ունենալ կամերային համերգներ։ Սունդուկյանի մայր թատրոնի բեմը «Գոյ» թատրոնի ոճին համապատասխան չէ։ Այս ամենը հասկանալու համար պետք է գոնե տեղյակ լինել և ունենալ պրոֆեսիոնալ օգնականներ խորհուրդներ տալու համար։ Կարծում եմ հարցը դիտավորյալ է առաջ տրված։ Թատրոնները պետք է այսօր կրթն ժողովրդին, այլ ոչ թե իրոնց ստեղծագործական թանկ ժամանակը և ուժերը սպառեն անիմաստ քաշքշուկներով։
Մատենադարանին էլ հասանք։ Բրավո։ Իսկ ինչ՞ կասեն Մատենադարանի աշխատակիցները։ Միգուցե որևէ մեկը ի վրջո խոսի՞, պարզաբանի։ Կամ կոլլեկտիվը միահամուռ ելույթ ունենալու բան չունի՞։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը