15 01 2024

Զբաղված են միայն քանդելով, «Գոյ» թատրոնը հերթական քանդման առարկան է. Արթուր Սահակյան



Գոյ թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ «Գոյ» և «Սունդուկյան» թատրոնների միավորումը չեղարկելու պահանջով։

«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խաղաղ քաղաքացիական հավաք  են կազմակերպել:

«Պահանջում ենք մեր աշխատելու իրավունքը մեր ձեռքից չխլել, ազատությունը չխլել, մեզ, իրենց ասած, լավությունը չանել։ Իրենք առ այսօր ոչ մի բան չեն ստեղծել, զբաղված են միմիայն քանդելով, «Գոյ» թատրոնը հերթական քանդման առարկան է։ Մեր պահանջն է, որ կարողանանք ազատ ստեղծագործել հայրենիքում»,-ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ