01 01 2024

Հանրային միջոցներով սնվող հեռուստաալիքին ո՞վ է իրավունք տվել․ Լիլիթ Գալստյան

Հանրային միջոցներով սնվող հեռուստաալիքին ո՞վ է իրավունք տվել․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այսքան քստմնելի, այսքան նողկալի, այսքան փոքրոգի, այսքան չհայ, այսքան պառակտող, այսքան թշնամի, այսքան անամոթ, այսքան անբարո, այսքան ավերիչ․․․ Անգամ տարվա վերջին վայրկյաններին այնպես են անում, որ նզովքի ու անեծքի բառերով հիշես սրանց։ Հանրային հեռուստաընկերությունն առանց պատճառաբանության մերժել է հեռարձակել Վեհափառ Հայրապետի ամանորյա ավանդական ուղերձը։ Բայց մեր՝ հանրային միջոցներով սնվող հեռուստաալիքին ո՞վ է իրավունք տվել այսպես վիրավորել և անարգել քրիստոնյա ողջ հայ ժողովրդին։ Դուք ՍԱՏԱՆԱ եք, դուք ՀԱՅԱՍՊԱՆ ու ՀԱՅՐԵՆԱՍՊԱՆ ԵՔ․ ինչին կպաք՝ ավեր ու ուրացում, դուք ՉԱՐՔ եք։ Դուք չունեք նվիրական և ոչ մի արժեք․․․․ Ամեն հայի սրտից բխած,

 Լսիր այս ձայն, ով Աստված.

 Երկար կյանք տուր Հայրապետին,

 Երկար օրեր Հայոց Հոր.

Տեր, անսասան պահիր դու միշտ։

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ