20 12 2023

Մայիսից Հայաստանում թափուր է հայ-ռուսական համատեղ զորախմբի ղեկավարի պաշտոնը. Գեղամ Մանուկյան



  «Մայիսից Հայաստանում թափուր է հայ-ռուսական համատեղ զորախմբի ղեկավարի պաշտոնը, իսկ դա անկյունաքարային պաշտոն է, այդ պաշտոնում գտնվող զինվորականն էր, որ նաև կապ ուներ ռուս  խաղաղապահներին հետ Արցախի Հանրապետության տարածքում, այդ պաշտոնը շատ կարևոր էր Հայաստանում տեղակայված ռուսական զորախամբի կառավարման աշխատանքներում, բայց մայիսից ՀՀ-ում այդ պաշտոնը թափուր է,  դա միայն մտածված քանդող մարդը կարող է  նման անկյունաքարային 2 պաշտոնում չնշանակել որևէ մեկի«,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցւոմ ասաց «Հայաստան» խմբալցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովում այսօր ընդդիմադիր պատգամավորը բարձրաձայնեց, որ թափուր է նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ