Չինարիի հայտնի գործով Եվրոպական դատարանի վճիռը ընդդեմ Ադրբեջանի - երեք զինծառայողների սպանություն ադրբեջանցի զինծառայողի կողմից (ում գործն ընդդեմ Հայաստանի ի դեպ մերժվեց վերջերս) առանց կոնկրետ ռազմական անհրաժեշտության - մարդու իրավունքների և միջազգայան մարդասիրական իրավունքի զուգամիտում, որի պայմաններում ՄԻԵԴ-ն այս անգամ առավելությունը տվեց մարդու իրավունքներին։ Այս մասին հայտնում է միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։
«Սա շատ կարևոր վճիռ է այն իմաստով, որ ՄԻԵԴ-ը հաղթահարեց ինքն իրեն ու կայացրեց որոշում մարտական հերթապահության ժամանակ հակառակորդի կողմից անհարկի ռազմական ուժ կիրառելու մասին։ Ի դեպ, այս գործով կարևոր էր, որ հնարավոր եղավ ապացուցել, որ Ադրբեջանի կառավարությունը ներկայացրել է պատմության կեղծ վարկած, որը ՄԻԵԴ-ն ըստ էության հաստատեց, ասելով, որ Ադրբեջանի պնդումը, թե իբրև թե հայկական ուժերն էին հարձակվել Ադրբեջանի դիրքերի վրա ոչ միայն ծայրահեղ սպեկուլյատիվ էր, այլ նաև անհնարին։
Շնորհակալություն Մարիամ Ղազարյանին․ միջազգային հումանիտար իրավունքի մասին իր գիտելիքներն այս գործում էական նշանակություն ունեցան»,- գրել է Արա Ղազարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը