15 12 2023

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին պատասխանատվության է կանչում

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին պատասխանատվության է կանչում

Դեկտեմբերի 7-ին ԱԺ բարձր ամբիոնից ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը թիրախավորել է ազատ մամուլին և զրպարտել՝ հայտնելով, թե գիտենք ինչպես են Հայաստանում հոդվածներ տպագրվում: Փողը տալիս են, պատվիրում են և պախարակում պաշտոնյաներին: Նա հնչեցրել է «Ժողովուրդ» օրաթերթի, «Հրապարակի» և այլ ԶԼՄ-ների անունները: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժողովուրդ» օրաթերթը:

Հայտարարությունում մասնավորապես, ասվում է. ««Ժողովուրդ» օրաթերթի խմբագիրը Ազգային ժողովում մոտեցել է Արթուր Հովհաննիսյանին, պահանջել միասին գնալ դատախազություն կամ ԱԱԾ՝ իմացած ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում տալու: Սակայն ՔՊ խմբակցութան ղեկավարը հրաժարվել է «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցչի հետ իրավապահ մարմիններ գնալ : «Չեմ մեկնաբանում» միայն այս միտքն է հնչեցրել Արթուր Հովհաննիսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի մեր գործընկերները արձանագրում են, որ Արթուր Հովհաննիսյանը չի կարողացել բացատրություն տալ, թե ինչ հիմքով է երկրի թիվ մեկ ամբիոնից հնչեցրել անպատասխանատու խոսք, սուտ և զրպարտություն:

Տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով դիմում է դատարան՝ պատասխանատվություն պահանջելով ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանից:

Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանից ներողություն խնդրելու պահանջ են ներկայացրել նաև «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, «Հրապարակ» օրաթերթը՝ դարձյալ անպատասխանատու խոսքեր ամբիոնից հնչեցնելու համար:

Հավելենք, որ մեդիափորձագետ, Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը ևս պահանջել են Արթուր Հովհաննիսյանից ներողություն խնդրել «Ժողովուրդ» օրաթերթից՝ առանց հիմքերի և ապացույցների զրպարտանք տարածելու համար:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ