Կոնգրեսը հավանություն է տվել օրինագծին, որն ԱՄՆ ցանկացած նախագահի արգելում է Միացյալ Նահանգները դուրս բերել ՆԱՏՕ-ից՝ առանց Սենատի հավանության կամ Կոնգրեսի ակտի: Այս մասին գրում է The Hill-ը:
Օրինագծի նախաձեռնողներն են սենատորներ Թիմ Քեյնը և Մարկո Ռուբիոն: Այն ներառվել է Ազգային պաշտպանության լիազորությունների տարեկան ակտում, որն ընդունվել է հինգշաբթի րը և ակնկալվում է, որ կստորագրվի նախագահ Ջո Բայդենի կողմից:
Օրինագիծն ընդգծում է Կոնգրեսի հավատարմությունը ՆԱՏՕ-ի դաշինքին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը