12 12 2023

Հետո նոր Հայկ Սարգսյան ա գալո՞ւ և էլի բերի՞ էս նախագիծը. Հովիկ Աղազարյան



 

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ժամանակ հարց հնչեցրեց նույն խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը․

 «Հասկանալի է նախագծի նպատակը, բայց այն նաև վատ վարքագիծ է դաստիարակելու․ այն երիտասարդները, որ էսօր 24, 25, 26 տարեկան են, իրենց հետ կապված ո՞նց է լինելու»։

Արձագանքելով Աղազարյանի դիտարկմանը Հայկ Սարգսյանն ասաց, որ օրենքը տարածվելու է այն անձանց վրա, ում 25 տարին լրացած կլինի օրենքի ընդունման պահին․

«Այսինքն՝ մտավախությունը, որ այսօր մարդիկ 18 տարեկանում կլքեն երկիրը, որ 27 տարեկանում օգտվեն օրենքից, չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Հայկ Սարգսյանը։

Աղազարյանն արձագանքեց․ «Եթե ասացի՝ 25 տարեկան, նկատի ունեի, ասենք, 24 տարեկան, հարցիս իմաստը պարզ էր»։

Մանրամասն տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ