ԱԺ-ն քննարկում է Կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, որի վերաբերյալ ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Հերթական անգամ պարտք ենք շալակում ու այդ պարտքը, որ ընդամենը կառավարության ընթացիկ գործունեության ֆինանսավորում է, փաթեթավորվում է գեղեցիկ բանտիկներով։ Հարց տրվեց՝ քանի՞ մանկապարտեզ է կառուցվելու, կանաչն ինչքա՞ն է կանաչելու, որևէ բան չկա, սա կոնկրետ ընթացիկ գործունեության ֆինանսավորում է, գեղեցիկ կցում ենք՝ ռեֆորմ»,- Արթուր ասաց Խաչատրյանը՝ հավելելով. « Եթե այդ վարկի նպատակը դպրոց կամ մանկապարտեզ կառուցելն է, ի՞նչն է խանգարում կոնկրետ այդ դպրոցի կառուցման համար վարկ վերցնել»:
Մանարամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը