08 12 2023

Բռնի տեղահանված 100 հազարից ավելի արցախցիներից ընդամենը 5351-ն է աշխատանքի տեղավորվել

Բռնի տեղահանված 100 հազարից ավելի արցախցիներից ընդամենը 5351-ն է աշխատանքի տեղավորվել

«ԼՂ-ից բռնի տեղահանվածներից արդեն իսկ աշխատանքի է տեղավորվել շուրջ 5351 անձ՝ մշակող արդյունաբերության, կրթության, սպասարկման և ներծառայության, շինարարության և այլ ոլորտներում»,-ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:

Ըստ նրա՝ դեկտեմբերի 4-ի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության 49 կենտրոններում հաշվառվել է աշխատանք փնտրող 3929 անձ, որից 3737-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ, 1608-ը՝ աշխատանքի տեղավորման ուղեգիր, ինչի արդյունքում 438-ն այս պահի դրությամբ արդեն իսկ աշխատանք ունի:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ մշակվում են զբաղվածության ապահովմանը միտված երկու ծրագրեր, որոնք գտնվում են վերջնականացման փուլում: Հաստատվելու հետո կգործեն 2024 թ.-ից: 

Նշվել է նաև, որ Առողջապահության և Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունները նույնպես հատուկ միջոցառումներ են իրականացնում համապատասխան ոլորտային մասնագետների զբաղվածության աջակցության նպատակով: Բացի այդ, զբաղվածության տարբեր ծրագրեր են իրականացվում են և նախատեսվում միջազգային գործընկերների հետ: 

Ռուբեն Սարգսյանը հայտնել է նաև, որ այս պահի դրությամբ տարբեր ոլորտներում առկա է առնվազն 5000 թափուր աշխատատեղ: Մանրամասներին ծանոթանալու համար քաղաքացիները կարող են այցելել Միասնական սոցիալական ծառայության կենտրոններ կամ https://www.e-work.am կայք:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ