08 12 2023

Ոլորտը մեծ պատասխանատվություն ունի. ՄՊՊՀ անդամի թեկնածու



«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են  Մանվել Բադալյանի թեկնածությունը:

Իր ելույթում Մանվել Բադալյանն ասաց.

 «Սա մի ոլորտ է, որը ես կարևորել և կարևորում եմ՝ Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման, տնտեսական մրցակցության ազատության պաշտպանության, սպառողների շահերի և իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Նաև կարծում եմ՝ կարող եմ մասնագիտության բերումով փոքր-ինչ օգտակար լինել, եթե դառնամ հանձնաժողովի անդամ»:

Մանվել Բադալյանն ընդգծեց, որ կարևորում է երկրում տնտեսական ազատ մրցակցության առկայությունը, մենաշնորհների, գերակա դիրքերի հետ կապված խնդիրների հաղթահարումը: Նրա խոսքով՝ վերջին տարիներին Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում բավականին առաջադիմական լուծումներ են տեղ գտել, որոնք էլ ավելի են պարզեցնում ձեռնարկատիրական ասպարեզում ընդունված խաղի կանոնները:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ