Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Մանվել Բադալյանի թեկնածությունը:
ԱԺ-ում ներկայացնելով թեկնածուին «Հայաստան» խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանը նշեց. « Մանվել Բադալյանը մեր նորօրյա պատմության կառավարման լավագույն փորձառուներից է. նրա աշխատանքի արդյունքում է, որ կարողացել ենք քաղաքացիական հատուկ ծառայություն ներդնել նաև ԶՈՒ-երում, և դրա հիմնականա գաղափարներից մեկը եղել է քաղաքացիական վերահսկողություն իրականացնել այն կառույցների նկատմամբ,որոնք պետք է ապաքաղաքական լինեն, զսպված ու անաչառ լինեն իրենց գործունեության մեջ»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը