«Տիկին Հարությունյան, կարծում եմ՝ դուք չեք ընտրվի»,- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ, դիմելով հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված Հայկուհի Հարությունյանին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Երեկ ամբողջ օրն այստեղ լսեցինք երկու բան, մեկը, որ արտահոսք է տեղի ունեցել նիստից, որը մտահոգում էր իշխող խմբակցությանը, մյուսն էլ ձեր հայտարարագրի հարցն էր: Կարծում եմ՝ ավելի լուրջ ու խորքային խնդիրներ ունենք, որ պետք է այս ամբիոնն օգտագործենք դրա համար, խոսենք այն արատավոր երևույթներից, որ տեղի են ունեցել անցած տարիների ընթացքում՝ ոչ միայն ձեր իշխանության 6 տարիներին, այլև անկախության ամբողջ շրջանում, յուրայիններին՝ ամեն ինչ, ընդդիմադիրներին՝ ոչինչ սկզբունքով»
Պատգամավորն ասաց, որ մեզ վրա հասած ողերգություններից ու կորուստներից հետո կարևոր է միմյանց հետ անկեղծ խոսելը:
«Մարդիկ որոնք 90-ական թվականներից մինչ օրս կուսակցություններ փոխելով, տարբերբ տերեր տերեր փոխելով, համապատասխան տեղեր տեղավորվելով ապահովել են բարեկեցություն, բարեկեցիկ կյանք, հենց իշխանութւոննեը սկսվել է փոխվել մնույ մարդիկ համապաըատասխան դիրքավորնել են , չի՞ եղել, եղել է , ապագում էլ է լինելու չկասկածեք, հենց զհգան իշխանությանն դիրքը երերում է հաստատ շատերը կփոխեն …արդյո՞ք կոռուպցիան մեևր իրականության մեջ հաղփթահարված է , ո՛չ… Շների հարցով զբաղվող ՊՈԱԿ-ները չեն գործում, արդեն 7000 շների հարձակման դեպք է գրանցվել։ Թվում է, թե հասարակ օրինակ է, բայց այստեղ ակնհայտ կոռուպցիա է և դրա զոհը Սուրենավանում մահացած երեխան է։
Սուբվենցիոն ծրագրերում նույնպես կոռուպցիա կա, երբ գնում ենք համայնքներ տեսնում ենք մի հրաշքով միայն գյուղապետի տուն տանող ճանապարհն է միայն մտնում այդ ծրագրի մեջ ու այնտեղ, որտեղ 100-200 տուն կա այդ ճանապարհները սարքված չեն…»,-ասաց Գառնիկ Դանիելյանը:
«Այն կարծիքին չեմ, որ Արցախի էջը փակվել է , մոռանանք ամեն ինչ, ոնց ապրել ենք էդպես էլ ապրենք, նորմալ է լինելու ճանպարհները, հեսա բացվելու են թուրքերն ու ադրբեջանցիները մեզ հետ առևտուր են անելու, մենք էլ իրենց հետ խաղաղ ու հանգիստ ապերելու ենք …. Ես այդ կարծիքին չեմ…»:
«Փոքր երկիր է բոլորն էլ բոլորից տեղյակ են, խրոխտ ելույթներ ունենալով չէ, որ ասենք՝ նախկինները կոռումպացված էին, նեկաներն էլ ՝ սուրբ են… Մի օր էլ դուք էլ լինելու ընդդիմություն. հակակշռման մեխանիզմ պետք է լինի՞, թե՝ ոչ. թե կաթողիկոսն էլ դուք պետք է որոշեք ով լինի …Հանարապետականներին էիք ասում, դուք լիարժեք իրականությունից կտրվել եք, չեք շփվում մարդկանց հետ, չգիտեք ինչ խնդիրներ ունեն… Խրոխտ ելույթներ ունենալով չէ, որ ասենք՝ նախկինները կոռումպացված էին, նեկաներն էլ ՝ սուրբ են»,-դիմելով քաղաքական մեծամասնությանը ասաց «Հայաստան» ծխմբակցության պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը