Կառավարությունը փոփոխություն է կատարել 2024 թվականի բյուջեի նախագծում, որն այսօր օրենսդիրներին ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր արթուր Խաչատրյանը, ի թիվս այլ հարցերի, նաև հետաքրքրվեց, թե ինչու են նվազել պաշտպանության ոլորտի համար նախատեսված ծախսերը՝ 0,3 տոկոսի չափով: Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ նվազումը պայմանավորված է տարբեր հանգամանքներով: Արձագանքելով՝ Արթուր Խաչատրյանն ասաց. «Պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի համեմատ ն նվազել են, մենք, ինչ է, դարձանք էդքան պաշտպանված և խաղաղ պայմաններում ապրող պետությո՞ւն»:
Ընդդիմադիր պատգամավորը նաև մեկ այլ խնդրի անդրադարձավ՝ նշելով, որ արցախցիներին սոցիալական կարիքները հավուր պատշաճի չեն բավարարվում:
« Արցախցիներից բազմաթիվ բողոքներ ունենք , որ սոցիալական կարիքները չեն բավարարվում . Արցախի Հանրապետութանը տրամադրվող միջպետական վարկի գումարները փաստորեն ուղղվում են Արցախից բռնի տեղահանված , ցեղասպապանության ենթարկված մեր հայրենակիցների կարիքները բավարարելու համար, բայց խնդիրներ կան. սեպտեմբերի 19-ից հետո կառավարությունը բավական ժամանակ ուներ՝ հասկանալու, թե ինչպես պետք է նրանց կարիքները հոգար»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը