29 11 2023

Լարսում մոտ 1700 հայկական բեռնատար սպասում է իր հերթին

Լարսում մոտ 1700 հայկական բեռնատար սպասում է իր հերթին

Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ Վերին Լարսի մոտ՝ սահմանի վրացական և ռուսական կողմերում սպասում են անցման իրենց հերթին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Մոտ 800 Վրաստանի տարածքում են սպասում և արդեն 900՝ Ռուսաստանի կողմից»,- նշեց Հակոբյանը։

Նշենք, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ