28 11 2023

Վերին Լարսում ավելի քան 2660 մեքենա թույլտվության է սպասում

Վերին Լարսում ավելի քան 2660 մեքենա թույլտվության է սպասում

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետը եղանակային վատ պայմանների պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ինչպես հայտնում է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, Վլադիկավկազից Լարս գյուղ ավտոճանապարհին՝ ՌԴ-ից դուրս գալու ուղղությամբ ավտոմոբիլների և բեռնատարների երթևեկությունը արգելափակված է։

Մինչդեռ Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքում նշվում է, որ ներկայում Վերին Լարսի ճանապարհով երթևեկության թույլտվությանը սպասում է 2,669 բեռնատար ավտոմեքենա:

Հստակեցվում է, որ արգելքը գործում է երկուշաբթի՝ նոյեմբերի 27-ի ժամը 12:10-ից մինչև հաջորդ ծանուցումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ