27 11 2023

Երեք օր կտրուկ կցրտի, ապա՝ կտաքանա

Երեք օր կտրուկ կցրտի, ապա՝ կտաքանա

 

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, դեկտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքում` նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, դեկտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 27-ին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-ին կնվազի 5-8 աստիճանով, 29-ի գիշերը՝ ևս 2-4 աստիճանով, դեկտեմբերի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյանն էլ ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վաղվանից կրկին արև, իսկ դեկտեմբերի մեկից նաև զգալի տաքացում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ