27 11 2023

Բռնության ամենաշատ դեպքերը Շիրակում են, հաջորդաբար՝ Սյունիքում, Արմավիրում, Կոտայքում, Գեղարքունիքում



« «Միավորենք բոլորիս ջանքերը՝ կանխարգելելու կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունը». խորագիրն ասում է, որ խնդիրը բոլորին է վերաբերելի, և պետք է լինի 0 հանդուրժողականություն բռնության դեպքերի հանդեպ… Տարեցտարի ավելանում են աջակցության կենտրոններին դիմող անձանց թիվը, եթե 2020 թվականին տարեկան ունենում էինք 1000-1300 դեպքեր, ապա այս տարի, 10 ամսվա դրությամբ, ունենք 1600 դեպք, որ դիմել են աջակցության  կենտրոններ»,- «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հայտարարեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանջյանը:

Նրա խոսքով՝ այս տարվա 10 ամսվա ամփոփման արդյուքններով՝ բռության դեպքերը մեծապես Երևանում են, մարզային կտրվածքով՝ Շիրակն է, հետո՝ Սյունիքը, Արմավիրը, Կոտայքը, Գեղարքունիքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ