27 11 2023

Մենք դարձանք մեր հողերը փոքրիկ տոպրակներում տանող ժողովուրդ...Ծովինար Բարխուդարյան



Արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանը պատմում է, թե ինչպես են հայրենիքից դուրս գալու ճանապարհը և ինչեր է վերցրել  իր հետ՝ Արցախից հեռանալիս։

«5-րդ ալիքով» «Ականատես» Ծովինար Բարխուդարյանը պատմում է, երբ բացվում է փակ ճանապարհը... պատերազմներում, բլոկադայում ողջ մնացածները կագնում են սարսափլի ընտրության առաջ՝ ինչ անել. գնա՞լ, թե՞ մնալ, դավաճանե՞լ կեսնակերպին, թե՞ հայրենիքին։

Մեր դեպքում  մահից փախածները գնում էին դեպի պայմանական ազատություն. դեպի մի կամուրջ, որտեղ կանգնած մահասփյուռների կամեցողությամբ կամ կանցնեիր, կամ ոչ։

Մեծ աղջիկս Երևանում է, երրորդ կուրսի ուսանող է։ Զանգեց, ասաց մամ՝ ես չկարողացա գալ տուն, խնդրում եմ՝ պապիկիս այգուց մի բուռ հող կբերես։ Մենք դարձանք մեր հողերը փոքրիկ տոպրակներում տանող ժողովուրդ։  Ես չգիտեմ աշխարհում կա՞ մի ազգ, որ սեփական հողը սուվիներ է դարձնում...»։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ