Նոյեմբերի 17-ին Էրեբունի վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման և շրջայցի ընթացքում «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամների հետ քննարկվել են համապետական նշանակության, ինչպես նաև տեղական խնդիրներ, մասնավորապես՝
-կոյուղագծերի,
-բազմաբնակարան շենքերի սեյսմակայունության,
-աղբամանների սակավության,
-խմելու ջրի որակի վտանգավորության,
-դիտահորերի,
-թերի ասֆալտապատման,
-թափառող շների։
Մայրաքաղաքի բնակիչների հետ հանդիպումները լինելու են շարունակական: «Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու քաղաքացիների բարձրաձայնած խնդիրների լուծմանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը