«Հրապարակի շենքերի վրա Էլի անցքեր լինելու են, բայց դրանք լինելու էն անհամեմատ ավելի փոքր քանակով և հիմնականում լինելու են այն անցքերը, որոնք անցած տարի բացվել էին, լցվել և այս տարի նորից բացվելու են, օգտագործվելու են և, ինչպես անցած տարի էր՝ ծրագրի իրականացումից հետո լցվելու են»,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Երևանի Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Նա չբացառեց, որ լրացուցիչ գումար տրամադրվի ամանորյա տոնավաճռն ավելի լավ կազամկերպելու համար, քանի որ, իր կարծիքով, նախորդ տարի ցանկալի որակով չէր կազմակերպվել:
Հարցին, թե՝ որքան գումար է նախատեսված քաղաքն ամանորյա տեսքով զարդարելու համար, ասաց. «Հստակ գումարի չափ չեմ կարող ասել, չի կարող լինել պայմանագիր, որի մասին հանրությունը չիմանա, էս պահի դրությամբ կխուսափեմ կոնկրետ թիվ ասելուց»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը