16 11 2023

Ավինյանի կողմից այս ընթացքում կայացված որոշումներն իրավազորություն չունեն. Անդրանիկ Թևանյան



 Այսօր բացվել է «Մայր Հայաստան» շարժման՝ Շենգավիթ համայնքի տարածքային կառույցը։ Այն գտնվում է Արտաշիսյան 44/5 հասցեում։  Բացման արարողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում,   «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ասաց, որ  Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանի կողմից, այս ընթացքում , կայացված որոշումներն իրավազորություն չունեն:

«Տիգրան Ավինյանն իր լիազորությունները ստանձնել է օրենքի խախտումով, որովհետև այն երդման շոու-արարողությունը, թանկարժեք արարողությունը, որ տեղի ունեցավ, օրենքի խախոտումով էր, չկար քվորում, իսկ դա նիստ է,որը Երևանի ավագանին պետք է անցակցներ… Դատական հայց ենք ներկայցրել , եթե մեր երկում օրենքները գործեն  պետք է տեղի ունենա նոր նիստ. բոլոր այն որոշումները,  որ  այս ընթացքում  կայացվել են Ավինյանի կողմից իրավազորություն չունեն և դա լուրջ ական է քաղաքապետարանի տակ: : Բոլոր այն քաղաքացիները, որոնք գործ են ունենալու քաղաքապետարանի հետ , բոլոր կայացված որոշումները կարող են չեղարկվել »:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ