16 11 2023

Փաստորեն ՀՀ կառավարության համար սպառնալիք են ոչ թե Ադրբեջանն ու Թուրքիան , այլ՝ ՀՀ քաղաքացիները. Արթուր Խաչատրյան



 «Հայաստան» դաշինքը մանրակրկիտ ուսումնասիրել է կառավարության կողմից ներկայացված 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը, ինչպես նաև՝ ՀՀ տնտեսությանը վերաբերող վիճակագրական տեղեկությունները և հիմնավոր եզրահանգել, որ առաջարկվող բյուջեն ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրների համար  համարժեք քայլեր ու միջոցներ չի նախատեսում: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Բայց մինչ արձանագրումները ներկայացնելը, պատգամավորն անդրադարձավ «խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ նշելով. «Տնտեսական նպատակահարմարություն այդ ծրագրի ետևում չկա, դա թշնամու կողմից պարտադրված ծրագիր է՝ սեփական նախաձեռնությունը ներկայացնելու նուրբ արվեստի դրսևորում»: 

Անդրադառնալով 2024 թվականի բյուջեի նախագծին Արթուր Խաչատրյանն ասաց .

« Առաջարկվող բյուջեն Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման համարժեք քայլեր և միջոցներ չի նախատեսում։ Առաջին հերթին դա վերաբերում է անվտանգութային մարտահրավերներին… Արցախի բռնակցման, Արցախի հայ բնակչության էթնիկ զտման, ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 250 ք կմ տարածքի բռնազավթման պայմաններում պաշտպանության բյուջեի ընդամենը 7 տոկոսանոց աճը  բավարար չէ, մանավանդ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի  հետևանքով ռազմական միջոցների նվազումը, թշնամու շարունակական զինումը, զորավարժությունների անցկացումը,  ագրեսիվ հռետորաբանությունը։ Պաշտպանական բյուջեի  նվազումը տեղի է ունենում 2024 թ.  նախատեսված պետական բյուջեի ծախսային մասի 16 տոկոսով պայմանավորված աճի պայմաններում, փոխարենը 18 տոկոսով ավելացվում է ՆԳՆ բյուջեն։ Փաստորեն, ՀՀ կառավարության համար սպառնալիք են ոչ թե Ադրբեջանն ու նրա հովանավոր Թուրքիան, այլ՝ ՀՀ քաղաքացիները»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ