Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
«Նախորդ քաղաքային ընտրություններին շատ էր խոսվում մարդակենտրոնության եւ երկարաժամկետ կտրվածքով քաղաքային պլանավորման մասին։ Վերջին ամիսներին Երեւանի սրտում՝ Պուշկին, Թումանյան եւ Սարյան փողոցներում ու դրանց շրջակայքում տեղի ունեցող «շինբարեկարգումը» ոչ միայն ապացուցում է այդ խոսքերի դատարկությունն, այլեւ դրանց հակապատկերն է՝ առանց պլանավորման ու պատշաճ իրազեկման, մարդատյաց ու վտանգավոր։
Ո՛չ մի ցուցանակ թե ինչ է կատարվում, ո՛չ մի ժամանակավոր անցման կազմակերպում, ո՛չ մի փոշու պաշտպանություն, ո՛չ մի նորմալ նախագծային լուծումներ (ամեն ինչ տեղում են որոշում), ո՛չ մի հարգանք բնակիչների հանդեպ աշխատանքային ժամերի հետ կապված, եւ վերջում՝ խայտառակ որակ, որոնք հրապարակվել են ու ես էլ կդնեմ մի քանիսը։
Ընտրությունների օրերին ու դրանից առաջ քաղաքային պաշտոնական ալիքներով սղոցվող բարեկարգումների (որը պարզվեց ավանսով վերցված փողով էր) կողքին ներկայիս «նախաձեռնությունները» կարծես չեն գովազդվում։ Ավելին դրանք քննադատողների էլ փորձում եմ լռեցնել, փոխարեն եզրակացություններ անեն այս ամենից ու չստացված ձայներից...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը