Տեր Զարեհ Աշուրյանը ֆեյսբուքյան էջում գրում 0․է
«Օրհնությամբ Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպս․ Սարոյանի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պատրաստվում են նոյեմբերի 14-ին մկրտվել Մասիս համայնքի եկեղեցիներում։ Այդ առիթով սույն թվականի նոյեմբերի 10-ին Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում տեղի ունեցավ Մասիս համայնքի քահանա հայրերի, թվով 140 արցախահայերի և նրանց ապագա կնքահայրերի հանդիպումը: Ընդառաջ Մկրտության Սուրբ խորհրդի կատարման քահանա հայրերը խոսեցին և բացատրեցին Սուրբ Մկրտության խորհրդի մասին, որից հետո արցախահայերից յուրաքանչյուրը ծանոթացավ իր կնքահոր հետ։ Արցախահայերի մկրտությունները լինելու են շարունակական»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը